կարևոր
1291 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-22 19:49

Իշխանության նախընտրական ծրագրի խոստումներից մեկն էլ կանաչ տարածքների ապահովումն էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանության նախընտրական ծրագրի խոստումներից մեկն էլ կանաչ տարածքների ապահովումն էր: Հայկ Մարությանը 2018 թվականի սեպտեմբերի 10-ին իր ելույթում ասաց, որ ստեղծում են լիովին նոր համակարգ, հավելելով որ այդ մասին ոչ ոք չգիտի, քանի որ գիշերն են որոշել փակ հանդիպման ժամանակ: Ըստ այդ որոշման Երեւանը պետք է ունենա իր հիմնարկը, որը կոնկրետ կզբաղվի կանաչապատումով, եւ համալրված կլինի իսկական մասնագետներով:

Հետո միայն պետք է պարզվեր, որ իրական մասնագետներ ունենալու համար «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում պետք է կատարվեր կադրային փոփոխություններ՝ հանգեցնելով բողոքի ակցիաների:

Աշխատակիցների հավաստմամբ քաոսը սկսվել էր ապրիլի 28-ին, երբ նշանակեցին նոր տնօրենին՝ Արա Աղայանին:  Հակառակ ցուցարարների Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ում կադրերի կառավարումը տեղի է ունենում Հայաստանի օրենսդրության սահմաններում:

Կանաչապատումը լրջագույն խնդիր է, որը պահանջում է հետեւողական լուծում: Կանաչապատում, աղբահանություն, կիսքանդ վերելակներ այս եւ բազմաթիվ այլ հարցերի, որոնց տարիներ առաջ քաղաքային իշխանություններին դեղին քարտ էին ցույց տալիս մինչ օրս վերջնական լուծում չի ստացել:

Մանրամասները ներկայացնում է Զառա Սահակյանը։