Քաջարան քաղաքը օգոստոսի 21-ին տոնում էր իր հիմնադրման 64-ամյակը: Oրը նշանավորվեց մի շարք միջոցառումներով, որոնց մասնակցում էին Սյունիքի մարզային իշխանությունը եւ ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Արցախից: Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը անդրադարձել է համայնքում իրականացրած աշխատանքներին ու խոսել սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին:
Համայնքի ղեկավարը մեկնաբանել է, թե ինչու էր Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղիկներ նվիրել եւ նշել՝ վարչապետի հետ, կալանավորումից ազատվելուց հետո որեւէ առընչություն չի ունեցել:
Քաջարանցիների տոնը շնորհավորելու էր եկել Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, որի խոսքով, եթե քաղաքը բարգավաճում է, նշանակում է բնակիչները սիրում ու հոգ են տանում քաղաքի մասին:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմը նույնպես մեծ աջակցութուն ունի Քաջարան համայնքի բարեկարգման գործում: Միջոցառմանը ներկա էր կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջահանյանը, որը անդրադարձավ հարցին, թե ինչու Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի՝ պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը 2021 թ․ նվիրաբերվեց կառավարության աշխատակազմին:
Չկա ոչ մի պայմանագիր, որ պետությունը բաժնետոմսերի իր մասը չի կարող նվիրել կամ վաճառել մասնավորին:
Միջոցառումների շարքը բազմաբնույթ էր․ տեղի ունեցավ հանգստյան գոտու, պուրակի, կրթամշակութային կենտրոնի բացման արարողություններ: Գործարար Գարիկ Ղազարյանն էլ Քաջարան քաղաքին նվիրաբերեց 2 աղբատար, մեկ աղբատար եւ 60 աղբաման: Պետության կողմից նույնպես աջակցություն է եղել համայնքի բարեկարգման ծրագրերցում:
Մանրամասները ներկայացնում է Անի Նահապետյանը։