կարևոր
1705 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-22 12:27

Հայաստանում մեկ շաբաթում արձանագրվել է կորոնավիրուսի 1913 նոր դեպք

Հայաստանում մեկ շաբաթում արձանագրվել է կորոնավիրուսի 1913 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 5 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 1663: Ներկայում բուժում է ստանում 2417 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 178 հազար 333 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 432 հազար 274 դեպք: Առողջացածների թիվը կազմում է 419 հազար 528, մահացել է 8 հազար 648 քաղաքացի: