կարևոր
1687 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-22 15:05

ՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչեւ օգոստոսի 29-ը

ՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչեւ օգոստոսի 29-ը

«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը. այս անգամ մինչեւ օգոստոսի 29-ը: Այս մասին գերատեսչության մամուլի ծառայությունում հաղորդել են երկուշաբթի օրը՝ օգոստոսի 22-ին:

Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները:

Դրանց աշխատանքի սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելու օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: