կարևոր
1096 դիտում, 3 ամիս առաջ - 2022-08-22 09:09

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կմատուցվի «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիշատակին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կմատուցվի «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիշատակին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հոգիների համար։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Կիրակի, 21 Օգոստոս 2022-ին, հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին եւ Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի մատրան մէջ կատարուեցաւ հոգեհանգստեան կարգ՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրական կեդրոնին մէջ տեղի ունեցած պայթումին հետեւանքով ինկած զոհերու հոգիներուն համար։

Յայտնենք, որ Նորին Ս. Օծութեան Հայրապետական տնօրինումով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերու եկեղեցիներուն մէջ եւս այսօր կատարուեցաւ հոգեհանգիստ, ի խաղաղութիւն պայթումին հետեւանքով իրենց մահկանացուն կնքած հայորդիներու հոգիներուն։

Յիշենք, որ Վեհափառ հայրապետը պայթումէն անմիջապէս ետք, իր դիմատետրի էջին մէջ, հետեւեալ ցաւակցական եւ զօրակցական գրառումը կատարած էր. «Խոր մտահոգութեամբ եւ ցաւով ականատես եղայ Երեւանի ”Սուրմալու” առեւտուրի կեդրոնին մէջ տեղի ունեցած պայթումին։ Կը ցաւակցիմ Հայաստանի մեր ժողովուրդի զաւակներուն։ Թող Աստուած զոհերուն հոգիները լուսաւորէ, մխիթարութիւն պարգեւէ անոնց ընտանիքներուն եւ շուտափոյթ ապաքինում՝ վիրաւորներուն։ Աստուած ամուր ու հաստատ պահէ մեր Հայրենիքը եւ հեռու՝ ամէն տեսակ չարէ ու չարիքէ»։

Այս առիթով, Վեհափառ Հայրապետը, Կիլիկեան Միաբանութիւնը եւ մեր Ս. Աթոռին բոլոր թեմերը անգամ մը եւս իրենց բարոյական զօրակցութիւնը եւ խոր ցաւակցութիւնը կը յայտնեն զոհերու ընտանիքներուն, ինչպէս նաեւ վիրաւորներուն կը մաղթեն շուտափոյթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։