կարևոր
1834 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-20 22:59

Իշխանության ստեղծած մանկապարտեզներում ընդունելության հարթակը ամեն տարի նոր խնդիրներ է առաջացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարեփոխումները մանկապարտեզում նոր իշխանության 2018 թվականի ոգեւորող խոստումներից մեկին էր:
Նախատեսվում էր օտարված մանկապարտեզների վերադարձ համայնքին, մանկապարտեզում երեխաներին հերթագրելու գործընթացի հեշտացում, կոռուպցիոն ռիսկերի բացառում: Այդ նպատակով ստեղծվեց էլեկտրոնային հարթակ, որն ըստ Մարությանի  ապահովում է երեխաների հերթագրման թափանցիկ գործընթացը:

Սակայն տարիները ցույց տվեցին որ երեխային պետական մանկապարտեզ տալու համար մայրաքաղաքի բնակիչները սովորաբար տարիներ շարունակ իրենց հերթին են սպասում: Պատահում է, որ հերթն այդպես էլ չի հասնում: Հիշենք որ դեռ նախորդ տարի ծնողները բողոքի ձայն էին բարձրացրել քաղաքապետարանի դիմաց: Պատճառը մանկապարտեզներում նոր սաներով համալրման ոչ պատշաճ ընդունելությունն է:

Պարզվում է պետական մանկապարտեզներ կարող են հաճախել այն երեխաները, ում երկու ծնողներն էլ պետական գրանցված աշխատողներ են: Ծնողները դեռ մեկ տարի առաջ գրանցվել էին՝ երեխաների ընդունելության համար, բայց հերթն այդպես էլ չէր հասնում: Տարբեր նախադպրոցական քոլեջներ ու մասնավոր զարգացման կենտրոններ, իհարկե, քիչ չեն, բայց այդ բոլոր հաստատությունները վճարովի են ու բոլորին չէ, որ հասանելի են:

Մանրամասները ներկայացնում է Զառա Սահակյանը։