«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրություն է կատարել հասկանալու՝ ի՞նչ է կատարվում առողջապահական համակարգում, քանի որ բազմաթիվ քաղաքացիներից բողոք-դիմումներ են ստացել: Խնդիրներից մեկն, օրինակ, այն է, որ մինչեւ դեկտեմբեր հերթագրումներ է արված պետական պատվերով բուժօգնություն ստանալու համար: Այսինքն, Ծաղիկ Վարդանյանի խոսքով, համարյա անհնար է այդ համակարգից օգտվել:
Վարդանյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ բարեփոխում անվան տակ քայլ դեպի առաջ չի լինելու, պետք են հստակ մեխանիզմներ:
Ուսումնասիրությունը բաժանել են երեք մասի: Առաջինը թե ֆինանսական բարեփոխումներում ինչ է իրականացվում. ի՞նչ է տալու քաղաքացիներին առողջապահության համակարգում ապահովագրության ներգրավումը:
Կազմակերպության ղեկավարը նշում է՝ թեեւ հետաքրքիր արդյունքներ են գրանցել, բայց ոչ գոհացուցիչ. շատ մոտեցումներ պետք է փոխվի, հակառակ դեպքում, նրա խոսքով, մենք չենք ունենալու լավ առողջապահություն:
Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը։