կարևոր
1978 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-20 20:36

Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված անձին ոստիկանները մահացած են գտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մասիսի համայնքապետարան ներխուժած Էդուարդ Մարգարյանին, որը զինված է եղել ատրճանակով ու պայթուցիկով, շենքը մոտ 3 ժամ վերահսկողության տակ պահելուց հետո սպանված են գտել: Օգոստոսի 19-ին 21:30-ի սահմաններում Մասիս քաղաքում պայթյունի ձայն է լսվել: Էդուարդ Մարգարյանը, որը Մասիս քաղաքի բնակիչ է եւ եղել է ավագանու նախկին անդամ ներխուժել է համայնքապետարան ու ներսում նռնակ պայթեցրել: Շենքում միայն հսկիչն ու հավաքարարն են եղել, որոնք պայթյունից չեն տուժել:

Մասիսի փոխքաղաքապետը հայտնել էր՝ զինված անձը պահանջ չի ներկայացրել, եւ ոչ ոքի չի հաջողվել բանակցել նրա հետ:

Նրան դուրս բերելու համար ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մեծ կազմով ուժայինների էին կենտրոնացրել Մասիս քաղաքում՝ փորձելով վնասազերծել զինված անձին: Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, որը գտնվոււմ էր արձակուրդի մեջ, դեպքից հետո անմիջապես վերադարձել է: Սակայն լարված իրավիճակն այլ ավարտ ունեցավ. Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ Արամ Հովհաննիսյանը ոստիկանների հետ բացել էր Մասիսի քաղաքապետի սենյակի դուռը, եւ Էդուարդ Բաղդասարյանին հայտնաբերել են  քաղաքապետի աթոռին, գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ըստ ոստիկանների՝ զինված անձը ինքնասպան է եղել:

Մանրամասները ներկայացնում է Անի Նահապետյանը։