Ուշադրություն
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ: Գիշերը կդիտվի +22, ցերեկը՝ +37, երեկոյան՝ +28 աստիճան տաքություն: