կարևոր
1684 դիտում, 5 ամիս առաջ - 2022-08-20 15:21

ՏԻՄ ընտրությունների համար տարածքային անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև կիրակի օրը՝ օգոստոստի 21-ին

ՏԻՄ ընտրությունների համար տարածքային անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև կիրակի օրը՝ օգոստոստի 21-ին

2022թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ կիրակի ոչ աշխատանքային օրը՝ ժամը 10.00-ից մինչև 17.00-ն՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու: