կարևոր
1732 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-20 13:29

Հայաստանի երեք մարմնամարզիկներն էլ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում են

Հայաստանի երեք մարմնամարզիկներն էլ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում են

Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամները գերազանց են մեկնարկել Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում: Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչներն էլ հաղթահարել են առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը:

Արտակ Այդինյանի գլխավորած հավաքականում նժույգ-թափի վրա վարժությունում Համլետ Մանուկյանը (13.800 միավոր) և Մամիկոն Խաչատրյանը (13.666 միավոր) դուրս են եկել եզրափակիչ՝ համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերով:

Օղակների վրա վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Էրիկ Բաղդասարյանը և Համլետ Մանուկյանը:

Ավելի վաղ Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականի 5 անդամներից 4-ը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաղթահարել էին որակավորման փուլն ու դուրս էին եկել եզրափակիչ: