կարևոր
1504 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-20 11:34

Բայդենը կարգադրել է 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել Ուկրաինային

Բայդենը կարգադրել է 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կարգադրել է 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել Ուկրաինային: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։

«Ես՝ որպես ԱՄՆ-ի նախագահ, սույնով լիազորում եմ պետքարտուղարին 775 միլիոն դոլարով կրճատել պաշտպանության նախարարության միջոցները՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու նպատակով», - ասված է փաստաթղթում, որը Սպիտակ տան ղեկավարն ուղարկել է ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինկենին: