կարևոր
1048 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-20 09:40

Երբ կկայանա հերթական եռակողմ հանդիպումը. «Հրապարակ»

Երբ կկայանա հերթական եռակողմ հանդիպումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Մեր տեղեկություններով, ըստ նախնական պայմանավորվածությունների` օգոստոսի 31-ին Մոսկվայում կայանալու է հերթական եռակողմ հանդիպումը՝ Ալիեւ-Փաշինյան-Պուտին ձեւաչափով: Ռուսական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն, այս հանդիպմանը Իլհամ Ալիեւը պատրաստվում է կտրուկ դնել, իր խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Նա ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը հստակ կհայտարարի Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի բացման, դրա տեղակայման, գործարկման եւ հարակից այլ հարցերի լուծման ժամկետը: Ռուսները կարծում են, որ Ալիեւը վճռական է տրամադրված եւ մտադիր չէ հավատալ Փաշինյանի խոստումներին եւ թույլ տալ, որ նա ժամանակ ձգի:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։