կարևոր
1534 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-20 00:41

Ուժայինները վնասազերծել են Մասիսի քաղաքապետարանի շենք զինված մուտք գործած քաղաքացուն

Ուժայինները վնասազերծել են Մասիսի քաղաքապետարանի շենք զինված մուտք գործած քաղաքացուն

Մասիս համայնքի ավագանու նախկին անդամ Էդուարդ Մարգարյանը զինված, պայթուցիկով մտել է Մասիսի համայնքապետարան և սկսել կրակել ոստիկանների վրա: Պարզ չէ, թե ինչու է նման քայլի դիմել:

Մասիսի համայնքապետարան ներխուժած անձը ոչ մի պահանջ չի ներկայացրել։ Լսվել է երկու պայթյուն, մեկ կրակոց։ Մայրը բարձրախոսով դիմել է որդուն՝ կանչելով Էդգար, բայց նա չի արձագանքել:

Փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հայտնել էր, որ համայնքապետարան ներխուժած անձը գտնվում է ոչ սթափ վիճակում, որևէ անձ չի տուժել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ զինված անձը վնասազերծված է և տուժածներ չկան։