կարևոր
1399 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-19 21:48

Փաշինյանի հերթական աճպարարությունը․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանի հերթական աճպարարությունը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության 9-րդ կետի համաձայն․ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև (...): Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ (ФСБ) Սահմանապահ ծառայության մարմինները»:

Փաշինյանն այդ թուղթը ստորագրել է, խոսք է տվել։ Հիմա Ալիևն իրեն խոստացած ճանապարհն է ուզում։ Փաշինյանը փորձում է խուսափել, թե բա ճամփա եք ուզում, համեցեք Վարդենիսով, Քարահունջով մտեք Հայաստան, Երասխով անցեք Նախիջևան։ Երեկ ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը կառավարության որոշման նախագիծ են ներկայացրել, հայ-ադրբեջանական չզահմանազատված ու չսահմանագծված սահմանին երեք անցակետ են բացելու։

Կասեք՝ խաղաղության դարաշրջան է, ճանապարհներն ապաշրջափակվում են։ Բայց նման բան ասելուց առաջ մի մոռացեք, որ այ այդ նույն կապիտուլյացիոն հայտարարությամբ գերագույն գլխավոր կապիտուլյանտը պարտավորվել է այնպիսի ճանապարհ տա, որի հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Ուզում եմ հասկանալ, կապիտուլյանտն իրո՞ք կարծում է, որ ռուսները վերահսկելու են Սոտք-Երասխ, կամ Քարահունջ-Երասխ ճանապարհները»։