կարևոր
2524 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-19 21:44

Նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Ռուբեն Մելիքյանի՝ դատավոր կնոջ նկատմամբ

Նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Ռուբեն Մելիքյանի՝ դատավոր կնոջ նկատմամբ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ դատավոր կնոջ նկատմամբ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել՝ սեփական նախաձեռնությամբ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Հայկ Սանոյանի կողմից նախարարին ներկայացված հաղորդման հիման վրա, թե ինչ ենթադրյալ խախտման մասին է խոսքը՝ դեռևս հայտնի չէ։

Ավելին, արդեն միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, որը պետք է քննվեր երեկ՝ օգոստոսի 18-ին, սակայն միջնորդության քննություն տեղի չի ունեցել. Նիստը հետաձգվել է՝ մինչև սեպտեմբերի 15-ը։