Մեր երկրում սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը: Այս տարվա երկրորդ եռամսյակի միջին գներով այն կազմում է 82 հազար դրամ ամսական կտրվածքով, մինչդեռ առաջին եռամսյակում այն 76 հազար դրամ էր:
Կենսաթոշակի նվազագույն չափը մոտ 30 հազար դրամ է. այս դեպքում քաղաքացիները նշում են, որ անգամ սննդի նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել:
Գնաճի տեմպերն են փոխում պարենային եւ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքները:
Տնտեսագետը փաստում է՝ միջին եւ բարձր աշխատավարձ ունեցող քաղաքացիների եկամուտներն աճել են այս ընթացքում: Թավադյանի խոսքով, եթե գնաճն իրենց գրպանի վրա որոշակի ազդեցություն է թողնում, ապա ամբողջ բեռն ընկնում է սոցիալապես անապահով ընտանիքներին ուսերին:
Գների այս բարձր ցուցանիշներն, ըստ Աղասի Թավադյանի, առաջին հերթին պայմանավորված է համաշխարհային գնաճով, իսկ երկրորդը պատճառը գյուղատնտեսությունն է:
Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը։