կարևոր
961 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-19 21:37

Նորքի ճոպանուղու կառուցումը մղվել է հետին պլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանում առաջին եւ միակ ճոպանուղին, որը ժամանակին այլընտրանքային տրանսպորտային միջոց էր նաեւ 2004 թվականին դժբախտ պատահարից հետո դադարեց շահագործվել: Գործող իշխանությունը 2018 թվականին խոստացավ վերագործարկել այն: Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը 2019 թ. մայիսի 14-ին  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածը Կենտրոնին կապող ճոպանուղու եւ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ, իսկ 2020-ի սկզբում արդեն կսկսվեն շինարարական աշխատանքները:

Իսկ արդեն 2018թվականի հոկտեմբերին Իզաբելա Աբգարյանը գրառմամբ տեղեկացրել էր, որ շուտով քաղաքապետարանի կայքում կտեղադրվեն էսքիզները: Ճոպանուղին ծառայելու էր նաեւ տրանսպորտի ձեւ, տրանսպորտային հոսքերի բեռնաթափման եւ Նորքի զանգվածը քաղաքի կենտրոնի հետ կապող միջոց: Երեւան քաղաքի Նոր-Նորքի զանգվածը կենտրոն վարչական շրջանի հետ կապող տրանսպորտային միջոցը կթեթեւացներ մարդկանց տեղաշարժը:

2018 թվականին Մեծ ոգեւորությամբ ներկայացված նախագիծը այժմ մնացել է Ստվերում: Այս պահին ավելի կարեւոր հարցեր կան,- վստահեցնեւմ են քաղաքապետարանից: Դեռ չի քննարկվում Նոր Նորքի ճոպանուղու կառուցումը:

Շահագործման 37 տարիների ընթացքում ճոպանուղին չի աշխատել ընդամենը 6 ամիս: Օրական տեղափոխել է շուրջ 500 ուղեւոր: Մարդկանց հավաստմամբ Ճոպանուղու աշխատելու տարիներին դրանից օգտվելը շատ հարմար էր, կենտրոն հասնելու համար պետք էր երկար սպասել երթուղայինի, ինչից հետո ոչ բոլորին էր հաջողվում նստել, իսկ ճոպանուղին ավելի արագ էր ու հարմար:

Մանրամասները ներկայացնում է Զառա Սահակյանը։