կարևոր
1420 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-19 21:34

«Փաշինյանի ու Քյարամյանի հայտարարությունները կարող են ազդել «Սուրմալու»-ի գործով նախաքննության վրա». իրավաբաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սուրմալու առեւտրի կենտոնի պայթյունից օրեր են անցել. չկան դեռ ձերբակալվածներ կամ կասկածյալի ու մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձինք: Փոխարենը կան բազմաթիվ վարկածներ: Դրանցից ամենաշահարկվող մեկը շտապում է հերքել երկրի գործադիր մարմնի ղեկավարը:

Նախաքննությունը դեռ նոր մեկնարկած՝ իր տեսակետը շտապում է հանրայնացնել  նաեւ նախաքննական մարմնի ղեկավարը: Անզգուշության հետեւանք է Սուրմալուի ողբերգությունը .որակում Քյարամյանը:

Նման հրապարակային պնդումից հետո կկարողանան արդյոք այլ եզրակացության մասին բարձրաձայնել Քյարամյանի ենթակայության տակ աշխատող  քննիչները:

«Խաղաղության դարաշրջան» հռչակվածում, երբ Հայաստանի քաղաքացիներն ահազանգում են, որ երկրում շատ են թշնամի պետությունների ներկայացուցիչները, պաշտոնական մակարդակում ահաբեկչության վարկածը միանգամից ժխտվում է, իսկ հասցեական մյուս մեղադրանքները շարունակում են տարածվել իրականության մեջ՝ վիրտուալ ու ոչ վիրտուալ, ոմանք Խաչատուր Սուքիասյանին են մեղադրում, ոմանք՝ ռուսներին: Ու այս ամբողջ խառնաշփոթը, երբ դեռ անհետ կորած կա, իսկ փրկարարներն, ըստ էության, մասունքներ են փնտրում:

Փոխարենը Ռուսաստանն է ինչ-որ կերպ փորձում պայքարել իրենց հասցեագրվող մեղադրանքների դեմ: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն օրեր առաջ  բողոքի նոտա էր հղել Հայաստանի արտգործնախարարությանը.Մոսկվայում վրդովված են հայկական տեղեկատվական դաշտում շրջանառվող, ինչպես նշված է, մեղադրական ու «ցինիկ» նյութերից: Մեկ օր անց  էլ Ռուսաստանի ԱԳՆ-ից հիշեցրել են, որ պատասխանի են սպասում պաշտոնական Երեւանից: Կարձագանքենք՝ սահմանված կարգով. այսպես են պատասախանել Հայաստանի գործընկերները:

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը։