կարևոր
1108 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-19 16:39

Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուշադրություն


Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ: Գիշերը կդիտվի +23, ցերեկը՝ +37, երեկոյան՝ +28 աստիճան տաքություն: