կարևոր
1036 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-19 16:24

Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է ունենան ռազմավարականին ձգտող բնույթ. Վարդան Ոսկանյան

Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է ունենան ռազմավարականին ձգտող բնույթ. Վարդան Ոսկանյան

Սա կենսական անհրաժեշտություն է երկու բարեկամ երկրների և ժողովուրդների համար՝ աշխարհաքաղաքական նոր իրավիճակի առանձնահատկությունները և դրանք Հայաստանի և Իրանի համատեղ շահերի օգտին փոխելու հեռանկարը նկատի ունենալով։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նաև հենց սրան պետք է միտված լինեն երկու երկրների ակադեմիական կենտրոնների համատեղ ջանքերը, ինչի օրինակներից մեկը ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի և Իրանի Գիլանի համալսարանի Գիլանագիտության կենտրոնի ջանքերով կազմակերպված՝ Հարավային Կովկաի աշխարահաքաղաքական զարգացումներին նվիրված մասնագիտական քննարկումն է։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի, որ փորձագիտական այս կարևոր միջոցառմանը մասնակցում են ոչ միայն Գիլանի համալսարանի պրոֆեսոր Աբբաս Փանահին և ԵՊՀ իրանագիտության ամբիոնի լավագույն մասնագետներից դոցենտ Արտյոմ Տոնոյանը, այլ նաև Հայաստանում իրանագիտական պատրաստություն անցնող իրանցի մեր գործընկերներ Մաջիդ Քարիմին և Յասեր Քարամզադեն, որոնք արդեն իսկ գովելի ներդրում ունեն իրանագիտական ակադեմիական միջավայրում»։