կարևոր
2227 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-19 15:43

Տղաների հանցանքն ա՞յն էր, որ ՀՅԴ անդամ են և համարձակվել են դեմ դուրս գալ Նիկոլ Փաշինյանի ավազակախմբին. Նաիրի Հոխիկյան

Տղաների հանցանքն ա՞յն էր, որ ՀՅԴ անդամ են և համարձակվել են դեմ դուրս գալ Նիկոլ Փաշինյանի ավազակախմբին. Նաիրի Հոխիկյան

ՀՀ քննչական կոմիտեն օրերս հայտարարություն էր տարածել իր կողմից արված մի ցնցող բացահայտման մասին, որտեղ եթե նայես մասնագիտական աչքով, բազմաթիվ մանիպուլյացիաներ և անգրագիտություններ կան։

Հայտարարության մեջ, առանց անմեղության կանխավարկածը պահպանելու, նշվում է, թե Իջևանի բնակիչներ Սուրեն Մանուկյանը և Արմեն Քամալյանը առևանգել են երբեմնի պատգամավոր, այժմ Նիկոլ Փաշինյանի եղբոր մոտ սեփականատեր աշխատող Խաչատուր Քոքոբելյանի հորը, հետո փող պահանջել ու վերադարձրել։

Տարածված տեսանյութում երևում են խորհրդավոր կադրեր մարդկանց գաղտնի նկարահանման, մեքենաների տեղաշարժի մասին, և ակամայից մտածում ես, որ հիմա կլինի բացահայտում, կերևան առևանգման կադրեր կամ նման մի բան։ Այնինչ մինչև վերջ երևում են երթևեկող մեքենաներ և վերջ։

Սա տեղեկատվական դաշտում բավական տարածված մանիպուլյացիա՝ իրականության աղավաղում է մարդկանց ապակողմնորոշելու, սխալ տեղեկություն և սխալ տպավորություն տալու համար։

Եթե Սուրեն Մանուկյանը և Արմեն Քամալյանը իրականում առևանգել էին 80-ամյա պապիկին, ապա որտե՞ղ են ապացույցները։ Առնվազն մեկ տեսանյութ, ձայնագրություն կամ նման մի բան պետք է լիներ, իսկ այն, ինչ ցույց է տրված տեսանյութում, ընդամենը վատ մոնտաժված աղբ է, որի մեջ, կրկնում եմ, երևում են միայն քայլող մարդիկ և երթևեկող մեքենաներ։ Եթե պիտի մարդկանց գլխին սարքեիք, գոնե դեմքերը փակած ձեր ոստիկաններից մեկին նկարեիք, ինչպես է պապիկին առևանգում, ասեիք, թե գաղտնի նկարել եք։ Դա գոնե ինչ-որ պարզունակ մարդկանց մոտ հավատ կներշնչեր, իսկ այս տեսքով ախր շատ անգրագետ եք սարքել։

Տեսանյութը կդնեմ մեկնաբանություն բաժնում, կարող է յուրաքանչյուր մարդ դիտել այն և փորձել գտնել գոնե մեկ ապացույց երկու երիտասարդ տղամարդկանց հանցանքի մասին։ Թե՞ տղաների հանցանքը այն էր, որ ՀՅԴ անդամ են և համարձակվել են դեմ դուրս գալ Նիկոլ Փաշինյանի ավազակախմբին, դրա համար ամեն տեսակի անբարո մեթոդների դիմում են իշխանության ենթակա կառույցները՝ մարդկանց ճնշելու և փակելու համար։

Նաիրի Հոխիկյան