կարևոր
892 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-19 15:14

ՀԱՊԿ-ում քննարկել են 2023 թվականի արտակարգ իրավիճակների գծով խնդիրները

ՀԱՊԿ-ում քննարկել են 2023 թվականի արտակարգ իրավիճակների գծով խնդիրները

2023 թվականի արտակարգ իրավիճակների կարգավորման խնդիրներն են քննարկել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի տասներեքերորդ նիստում, այնտեղ նաեւ հաստատել են համապատասխան բնագավառում փոխգործակցության միջոցառումների պլանը:

«Նիստի մասնակիցների առջեւ հանդես է եկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա տեղեկացրել է 2023 թվականին արտակարգ իրավիճակների գծով խնդիրների, ինչպես նաեւ կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մամինների համակարգող խորհրդի ստեղծման գծով կազմակարեպությունում կատարված աշխատանքի մասին»,- ասված է հաղորդագրությունում, որն օգոստոսի 19-ին հրապարակվել է կազմակարպության կայքում:

Ինչպես նշել են ՀԱՊԿ-ում, խորհրդակցության մասնակիցները լսել եւ հավանություն են տվել արտակարգ իրավիճակների հետեւանքների կանխման եւ վերացման ոլորտում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործացության միջոցառումների 2020 թվականի, ինչպես նաեւ հաստատել են 2023 թվականի պլանը»: «Կողմերը հաստատել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդում հաջորդ նախագահի պաշտոնում Բելառուսի Հանապետության արտակարգ իրավիճակների նախարար Վադիմ Սինյավսկու թեկնածությունը:

Ընդունվել է որոշում Բելառուսի Հանրապետությունում եւ Ղազախստանի Հանապետությունում համապատասխանաբար «Ժայռ-2023» եւ «Ժայռ-2024» շտաբային վարժանքների անցկացման մասին:

Նիստը տեղի է ունեցել Մոսկվայում Ռուսաստանի ԱԻՆ-ի ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի նախագահությամբ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Կուրենկովի հրավերով ՀԱՊԿ-ի ԱԻ համակարգող խորհրդի անդամները մասնակցել են «Համալիր անվտանգություն – 2023» միջազգային սալոնին: «Այսօր ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների նախարարները կմասնակցեն գործարար ծրագրին III Միջազգային հրշեջ-փրկարարական կոնգրեսի շրջանակներում»- նշված է տեքստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: