կարևոր
961 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-19 12:31

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բաբկեն Սեդրակյանը։ Այս մասին տեղեկանում ենք մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունից:

««Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №3009-Ա որոշման համաձայն՝

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Սահակ Վարդանյանը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2022 թվականի հունիսի 3-ին: