Քաղաքական-հասարակակն գործիչ Էդգար Ղազարյանը գրավոր դիմել է վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է.
«Օգոստոսի 23-ին ժամը 17։00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին ընդառաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ 2022 թվականի օգոստոսի 23-ին ժամը 17։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով՝ նրա հրաժարականը քննարկելու նպատակով»։