կարևոր
871 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-19 10:05

Ովքեր են հետևել Քննչական կոմիտեի հորդորին ու ներկայացրել հրավառության համար նյութերը. «Ժողովուրդ»

Ովքեր են հետևել Քննչական կոմիտեի հորդորին ու ներկայացրել հրավառության համար նյութերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն երկու օր է անցել, սակայն ՀՀ քաղաքացիները չեն հետեւում Քննչական կոմիտեի հորդորին։ Մասնավորապես, երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ հորդորելով բոլոր քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առեւտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռեւս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր եւ պարագաներ, չօգտագործել եւ իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ այժմ ոչ ոք չի ներկայացրել որեւէ պայթուցիկ:

Սա կարող է երկու պատճառ ունենալ. կա՛մ չեն գնել, կա՛մ պետական քննչական կառույցին չեն վստահում։ Երկու դեպքում էլ իրավիճակը հետաքրքիր է, մինչդեռ քննչականից վստահեցնում են ոչ պաշտոնական խողովակով, որ այս հորդորը նպատակ է հետապնդում հասկանալ` գնված հրավառ նյութը իսկական է արդյոք, կեղծված կամ ինչ վտանգավոր այլ նյութեր է պարունակում է, որը կարող էր ուժգին պայթյունի առարկա դառնալ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում