կարևոր
1192 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-19 09:52

Հայկական կողմը երկու ֆրոնտով աշխատանքներ է սկսել․ «Հրապարակ»

Հայկական կողմը երկու ֆրոնտով աշխատանքներ է սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթվանից՝ օգոստոսի 4-5-ից սկսած, Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման ակտիվ աշխատանքները մեկնարկել են։ Տեղի բնակիչներից տեղեկացանք, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում երեք խումբ է աշխատում, ծանր տեխնիկա է բերվել: Աշխատում են նաեւ ժամանակավոր գրունտային ճանապարհի վրա։

Նշենք, որ Արցախում ադրբեջանցիների իրականացրած վերջին սադրանքի պատճառներից մեկն էլ այն էր, որ հայկական կողմը հնարավորինս ձգում էր ճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքները, իսկ ադրբեջանցիները շտապում են՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծեն Արցախի հարցերը:

Սրանով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմն ուլտիմատում դրեց՝ մինչեւ օգոստոսի 25-ը Աղավնոն, Բերձորն իր վերահսկողությանն անցնելու մասին, ուստի այժմ ժամանակավոր ճանապարհ պետք է գործարկվի, իսկ հիմնական այլընտրանքային ճանապարհը կկառուցվի առնվազն 10 ամսում եւ կավարտվի 2023-ի գարնանը: Հիմա, փաստորեն, հայկական կողմը երկու ֆրոնտով էլ աշխատանքներ է սկսել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում