կարևոր
787 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-18 21:12

Օգոստոսի 21-28-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում տեղի կունենա «Ծիրանի ծառ» կինոփառատոնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում ավանդաբար անցկացվող «Ծիրանի ծառ» ոչ խաղարկային կինոյի փառատոնն այս տարի ամենամասշտաբայինն է լինելու. աշխարհի տարբեր երկրներից կնոռեժիսորներ ու հյուրեր են մեր երկիր ժամանելու:

Ֆիլմերի ցերեկային ցուցադրությունները կանցկացվեն Երեւանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, իսկ երեկոյան ցուցադրությունները՝ ժամը 20:00-ից մինչեւ կեսգիշեր Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ: «Ծիրանի ծառ» կինոփառատոնն ավանդաբար անցկացվում է Արագածոտնի մարզի  հենց Ուջան գյուղում: Այցելուներն ավանդաբար հյուրընկալվում են ուջանցիների տներում: Ըստ կազմակերպիչների հյուրերի ու տեղացիների միջեւ ստեղծվում են շատ լավ հարաբերություններ, որոնք նրանք հետագայում պահպանում են:

Փառատոնի ծրագրում ընդգրկված է 29 վավերագրական ֆիլմ՝ 20 երկրից: Այդ թվում Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից Իտալիայից, Սերբիայից ու այլ երկրներից:

Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը։