կարևոր
1471 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-18 18:48

Զինված ուժերում ավելացել են հանկարծամահության դեպքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զինված ուժերում, ոչ մարտական պայմաններում հաճախակի են դարձել զինծառայողների մահվան դեպքերը: Պատերազմից, այսքան կորուստներից հետո էլ շարունակում ենք խաղաղ, միեւնույն ժամանակ, անհասկանալի պայմաններում նոր զոհեր ունենալ: Այս տարվա յոթ ամիսների ընթացքում  39-40 դեպքի է եղել: 

Շատ կարեւոր է պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը՝ պատժելիության մթնոլորտի ստեղծումը, բայց զուգահեռ, կարգ ու կանոնի պահպանմանը պետք է լուրջ ուշադրություն դարձվի,-շեշտում է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Տարիներ շարունակ խաղաղ պայմաններում մահվան դեպքերն ու վիճակագրությունը ուսումնասիրած փորձագետները վստահ են՝ ոչինչ չի արվում բանակում վերահսկողությունը ուժեղացնելու եւ նման դեպքերը կանխելու համար:

Մանրամասները ներկայացնում է Անի Նահապետյանը։