կարևոր
805 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-18 17:13

Ինչպիսին է վաղվա եղանակային կանխատեսումը

Ինչպիսին է վաղվա եղանակային կանխատեսումը

Ուշադրություն

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 18-19-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +38․․․+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում և Երևանում օգոտսոսի 18-19-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:


Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ: Գիշերը կդիտվի +24, ցերեկը՝ +39, երեկոյան՝ +29 աստիճան ջերմություն։