կարևոր
1252 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-18 11:21

Սգո այս օրերին միանում եմ համայն հայությանը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցական ուղերձ է հղել

Սգո այս օրերին միանում եմ համայն հայությանը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցական ուղերձ է հղել

Սգո այս օրերին ես միանում եմ համայն հայությանը և հիշում եմ նրանց, ովքեր զոհվել են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով։ Այս մասին Հայաստանին ուղղված ցավակցական իր ուղերձում նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը։

«Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։