Տիկին Արաքսն է: Ութսունամյակն՝ իր իսկ մոդելավորած ու կարած զգեստով է նշում ու չի դադարում զարմացնել ծանոթ-անծանոթներին: Ապացուցում է՝ կապ չունի որ տարիքում ես՝ կյանքի ամեն պահն ապրել ու արժեւորել է պետք:
Նկարչություն, մանրանկարչություն ու բատիկա. տիկին Արաքսի անհատական ցուցահանդեսին ներկայացված են վերջին 10 տարվա աշխատանքները: Նշում է՝ ազատ ժամանակն ու նոր բան սովորելու ցանկությունը, երբ հանդիպում են՝ արդյունքը վատը լինել չի կարող:
Տիկին Արաքսի նկարչության ուսուցչուհին պատմում է՝ երբ առաջին անգամ հանդիպել է նրան զարմացել է, հետո՝ հիացել կնոջ աշխատասիրությամբ:
Մոտ 70 տարեկանում է սկսել նկարչությամբ զբաղվել: Հիմա 80-ում մտածում է՝ կավագործության կամ գորգագործության մասին: Իր օրինակով ցույց է տալիս՝՝ տարիքն ընդամենը թիվ է, որին ուշադրություն դարձնել չարժե:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։