կարևոր
763 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-17 21:20

Հայաստանում շուրջ 2500 քաղբանտարկյալ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական բանտարկյալներն ու քաղհալածյալները պահվում են  վատ պայմաններում, ինչը վատ է անդրադառնում նրանց  առողջության վրա՝  ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հայաստանում դեռ չէր  արձանագրվել այսքան բարձր ցուցանիշ՝ հազարավոր մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվում երկիրը պահելուն միտված գործողությունների համար: Այս երեւույթը  գուժում է ժողովրդավարության վախճանը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հունիսի 3-ին փորձեցին անհնազանդության  խաղաղ ակցիա անել: Ոստիկանությունը ջանք չխնայեց, որ ակցիան վերածվեր արյան, ծեծի, բերման ենթարկումների ցուցադրության, ասում է Արծվիկ ՄԻնասյանը, կիրառվեցին լուսաձայնային նռնակներ:

Փաստաբան Բենիկ Գալստյանն վստահեցնում է՝ իր պաշտպանյալ Գերասիմ Վարդանյանը պատժվում  է հայրենիքը սիրելու համար: Փաստաբանը նկատում է՝  իրավական որեւէ երկրում նման դեպք չի կարող արձանագրվել:

Հակառակ ԲԴԽ-ի պնդմանը, թե դատական գործերը դատավորներին մակագրում է էլեկտրոնային համակարգը, Մինասյանն ասում է՝ քաղաքական հնչեղություն  ունեցող գործերի գերակշիռ մասը իշխանության կամակատար համարվող դատավորների վարույթում են:

Ժողովրդավարության սկզբունքների մասին թմբկահարող իշխանությունը ոտնահարում է սեփական ժողովրդի կամարտահայտության իրավունքը, ընդգծում է Արծվիկ Մինասյանը: Նա հանրությանը զգոնության եւ պահանջատեր լինելու կոչ է անում:

Մանրամսաները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։