կարևոր
1465 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-17 17:01

ԵԽ-ում իջեցվել են Հայաստանի դրոշները

ԵԽ-ում իջեցվել են Հայաստանի դրոշները

Հայաստանի Հանրապետությունումօգոստոսի 17֊ից 18֊ը հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ օգոստոսի 14֊ին Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։

Երկօրյա սգի կապակցությամբ իջեցվել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց ծածանվող Հայաստանի դրոշները։