կարևոր
970 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-17 15:49

Վշտակցում ենք, սգում և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք

Վշտակցում ենք, սգում և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին։

Վշտակցում ենք, սգում և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը։ Ապաքինում ենք մաղթում վիրավորում ստացած անձանց: 

Պատկան մարմինները պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով բացահայտելու այս աղետի բոլոր պատճառներն ու մեղավոր անձանց և միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հետագա համանման աղետները: 

Հանրության կողմից ողջամտորեն բարձրաձայնվել է այն հարցադրումը, թե ինչով էր պայմանավորված ուժային, հատկապես ոստիկանական ուժերի՝ ամբողջ ծավալով օգտագործման բացակայությունը փրկարարական աշխատանքների մեջ:

Հանրությանը չդադարող ահաբեկման մեջ պահելու փորձերը, սպառնալիքներն ու աղետների հանգեցնող այս իրավիճակը ցանկացած այլ պայմաններում կսթափեցներ իշխանությանը, որի ապաշնորհ կառավարման հետևանքով հանրային ռեսուրսը առաջնահերթ ծախսվում է ոչ թե երկրի ու ժողովրդի իրական անվտանգությունը երաշխավորելուն, այլ՝ բացառապես իշխանությունը պահելուն ու նեղ անձնական շահերին սպասարկեցնելուն: