կարևոր
802 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-17 15:36

Էստոնիան ցանկանում է մինչեւ հոկտեմբերի 10-ը լուծարել ՌԴ ընկերությունների հետ պետգնումների շուրջ կնքված պայմանագրերը

Էստոնիան ցանկանում է մինչեւ հոկտեմբերի 10-ը լուծարել ՌԴ ընկերությունների հետ պետգնումների շուրջ կնքված պայմանագրերը

Էստոնիայի իշխանությունները հայտարարել են մինչեւ հոկտեմբերի 10-ը Ռուսաստանի ընկերությունների հետ պետական գնումների շուրջ կնքված պայմանագրերը լուծարելու անհրաժեշտության մասին:

«Այս շաբաթ ուժի մեջ են մտել պետական գնումների շուրջ օրենքում ուղղումները, որոնք դյուրացնում են այն պատժամիջոցների իրագործումը, որոնք Եվրամիության կողմից սահմանվել են ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ: Ռուսաստանի հետ կապված ձեռնարկատերերին չի թույլատրվում մասնակցել մեր պետական գնումներին»,-օգոստոսի 17-ին հայտարարել Է պետական կառավարման նախարար Ռիինա Սոլմանը:

Նա պարզաբանել Է, որ արգելվում Է պայմանագրեր կնքել պետգնումների շուրջ կամ կատարել Ռուսաստանի քաղաքացիների, ՌԴ-ից ձեռնարկատերերի, հաստատությունների կամ այլ իրավական անձանց հետ արդեն կնքված այդ տեսակի պայմանագրերը: Նաեւ վերը թվարկված կառույցները չեն կարող լինել մատակարարներ կամ կապալառուներ: Արգելված Է նաեւ մատակարարումների մասին պայմանագրերի կնքումը կամ դրանց երկարացումն այն դեպքում, եթե ձեռնարկատերն ինքը չի գտնվում պատժամիջոցների ներքո կամ կապված չԷ պատժամիջոցների ներքո գտնվող ձեռնարկության հետ, բայց մատակարարում Է ապրանք, որի նկատմամբ գործում են միջազգային պատժամիջոցներ:

Ապրիլի 8-ին Եվրամիությունն ընդունել Է սահմանափակիչ միջոցների մասին 2022/576 որոշումը, որը կապված Է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործունեության հետ: Դրանք վերաբերում են նաեւ պետական գնումների մասին պայմանագրերին: 2015-ից մինչեւ 2021 թվականը Էստոնիայի մատակարարները Ռուսաստանի ձեռնարկությունների հետ 44 պայմանագիր են կնքել մատակարարումների շուրջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: