կարևոր
859 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-17 13:06

Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը ժամանակավորապես դադարեցվել է

Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը ժամանակավորապես դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ որ Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Մյասնիկյան պողոտայով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարի վնասվելու պատճառով օգոստոսի 17-ին՝ ժամը 09:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացի, Ալեք Մանուկյան, Խանջյան փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով, Նար Դոսի, Չարենցի, Այգեստան փողոցներով, Մյասնիկյան պողոտայով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի: