Առողջական խնդիրները պատճառաբանելով՝ ամիս ու կես առաջ հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը: Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարման շրջափուլի ավարտին նախորդեց Ջհանգիրյան-Վարդազարյան սկանդալային ձայնագրության հրապարակումը: Հրաժարականից օրեր առաջ Գագիկ Ջհանգիրյանը գործընկերների հետ որոշում կայացրեց դադարեցնել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները ԲԴԽ նախագահի եւ դատավորի պաշտոններում:
Փաստաբանը հնարավոր է համարում, որ Գագիկ Ջհանգիրյանը խոչընդոտել է արդարադատության իրականացմանը: Դատավորների անկախության երաշխավոր կառույցը՝ ԲԴԽ-ն, նրա համոզմամբ, ո՛չ անկախ դատավորների, այլո՛ց շահերն է սպասարկել:
Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց: Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց, որ աղմկահարույց ձայնագրության հրապարակված մասը մոնտաժված է, ինչպես նաեւ բաց է թողնված վարույթի հարուցման ժամկետը: Ռուբեն Վարդազարյանն էլ հայտարարեց՝ պատրաստ է տրամադրել ամբողջական ձայնագրությունը, բայց պայմանով, որ այն լսեն փակ նիստում եւ հետո չհրապարակեն դրա բովանդակությունը: ԲԴԽ նախագահի պաշտոնը Հայաստանում քաղաքականացվա՞ծ է՝ հարցին, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պատասխանում է:
Այս ընթացքում խորհուրդը փորձեց, բայց չկարողացավ նախագահ ընտրել, ժամանակավոր պաշտոնակատարն է շարունակում ղեկավարել ԲԴԽ-ն:
Քրեական գործով մեղադրյալ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելուց հետո ԲԴԽ-ում առաջացած թափուր տեղը զբաղեցրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։