կարևոր
805 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-16 21:17

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը. այս անգամ 0.25 կետով՝ այն դարձնելով արդեն 9,5 տոկոս: Մինչ գլխավոր գրավատունն այս քայլով ականկալում է մեղմացնել գնաճը, տնտեսագետը փաստում է՝ առայժմ այն ոչ միայն չի զսպվել, այլեւ ավելացել է: Սուրեն Պարսյանն առանձնացնում է բանկային համակարգը:

Բանկային համակարգի վարքագծն էլ ավելի է խորացնելու տնտեսական-սոցիալական իրավիճակը, շեշտում է Պարսյանը, քանի որ բանկերն, ըստ նրա, սկսել են վերանայել ոչ միայն նոր տրամադրվող, այլեւ նախկինում տրված վարկերի տոկոսադրույքները:

Անդրադառնալով մարժային՝ նախկին վարչապետը նշում է. տարադրամի առքի ու վաճառքի գնի տարբերությունը մեծ է հիմնականում Հայաստանի առեւտրատնտեսական գործընկերների արժույթների մասով: ԿԲ-ն ունի բոլոր գործիքները նման բան թույլ չտալու համար, բայց, նրա խոսքով, անգործության է մատնված:

Բանկերը դեռեւս չեն կանխատեսում, որքան կլինի դրամի իրական փոխարժեքը մի քանի ամսից: Այս քաղաքականությամբ, Պարսյանի համոզմամբ, նրանք իրենց համար ֆինանսական բարձիկներ են ստեղծում հնարավոր վնասը նվազեցնելու համար:

Կենտրոնական բանկն արդեն ավելի քան մեկուկես տարի է՝ բարձրացնում է վերաֆինասավորման տոկոսադրույքը. 4,2 տոկոսից է հասցրել 9,5-ի:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։