կարևոր
1438 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-16 16:24

Թշնամին իրականացնում է հիբրիդային պատերազմ, որի նպատակը մի քանիսն է․ Ոսկանյան

Թշնամին իրականացնում է հիբրիդային պատերազմ, որի նպատակը մի քանիսն է․ Ոսկանյան

Պայթուցիկ սարքերի իբր առկայության մասին կեղծ ահազանգերն, ամենայն հավանականությամբ, Հայաստանի Հանրապետության հանդեպ վարվող թշնամական հիբրիդային պատերազմի տարր են։ Նման դիտարկմամբ է հանդես եկել իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ըստ նրա՝ այն թշնամին կիրառում է մի քանի նպատակներով՝ ծանրաբեռնելու և ստիպելու Հայաստանի պատկան մարմիններին լրացուցիչ ռեսուրսներ ծախսելու, ստուգելու և գնահատելու դրանց աշխատանքի օպերատիվությունն ու արդյունավետությունը, մշտական խուճապի մեջ պահելու մեր հասարակությանը կամ բթացնելու դրա զգոնությունը և այլն։

«Այս համատեքստում ակնհայտ է, որ հիբրիդային պատերազմի բաղադրիչ նշված թշնամական գործողությունը ոչ միայն պետք է չեզոքացվի, թե՛ դրա բացահայտման և թե՛ հասարակության հետ ճիշտ աշխատանքի միջոցով, այլ նաև թշնամուն հասցվեն համարժեք, ավելի ցանկալի է՝ անզուգաչափ կանխարգելիչ և պատասխան հարվածներ։

Մենք՝ որպես ազգ և պետություն, պետք է, ի վերջո, սթափվենք և հասկանանք, որ չափազանց նենգ ու բարբարոս թշնամու հետ մշտական պատերազմի մեջ ենք, իսկ խաղաղություն կլինի միայն այն է դեպքում, երբ ջախջախենք այդ թշնամուն բոլոր մակարդակներում»,- հայտարարել է Վարդան Ոսկանյանը։