կարևոր
919 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-16 16:01

Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած մահաբեր պայթյունի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի թվիթերյան գրառումը:

«Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում՝ հրավառելիքների պահեստում տեղի ունեցած մահաբեր պայթյունի մասին լուրերով, որի հետևանքով կան նաև անհետ կորածներ և վիրավորներ: Այս վշտի պահին անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին: Մեր մտքերն ու աղոթքները այս ողբերգության հետևանքով զոհված մարդկանց ընտանիքների և հարազատների հետ են», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը:

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան նաև անհետ կորածներ: