կարևոր
1693 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-16 13:31

Բարդակիզմ և դիլետանտիզմ. Անդրանիկ Թևանյան

Բարդակիզմ և դիլետանտիզմ. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է․

«Եթե մի կողմ դնենք բոլոր այլ պատճառները և կասկածները, ապա «Սուրմալու»-ի դեպքը և պետական մարմինների փնթի, անարդյունավետ, չհամակարգված աշխատանքներն արդեն ցույց են տալիս, թե ինչու ենք պարտվել 44-օրյա պատերազմում։

Եթե նույնիսկ աշխարհի բոլոր զենքերն ունենայինք ու դիմացներս անզեն թշնամի լիներ, ապա միևնույն է Նիկոլ Փաշինյանի գլխավորած բանակը պարտվելու էր, քանզի բոլոր տիպի «իզմերը» չընդունող այս իշխանությունը մեկ գլխավոր «իզմ»-ի հետևորդ է՝ բարդակիզմի։ Նաև՝ դիլետանտիզմի։

«Սուրմալուի» դեպքը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունեցել Ջեբրայիլում, Զանգելանում, Ֆիզուլիում, Հադրութում, Շուշիում և ինչեր դեռ կարող են տեղի ունենալ․․․

Նույնը կարելի է ասել կորոնապատերազմի կառավարման որակի մասին։

Չարիքի ու մահաբեր այս իշխանության պարագայում որևէ մեկս ապահովագրված չէ։ ՀՀ-ի գոյությունն էլ հարցականի տակ է։

Հ․Գ․։ Ցավակցում եմ «Սուրմալու»-ում տեղի ունեցածի զոհերի հարազատներին ու մեզ բոլորիս։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։ Հույս ունենանք, որ կորածները ողջ կգտնվեն։

ԱԻՆ–ի շարքային աշխատակիցներին՝ ուժ և համբերություն․ ապրե՛ք տղերք։

Գիշերը ցերեկ արած ու դեպքի վայրում քրտինք թափող պետծառայողները խորին հարգանքի են արժանի։

Կամավորականներին՝ շնորհակալություն։

Մեզ բոլորիս՝ ողջամտություն»։