կարևոր
931 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-16 09:12

Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին, անհետ կորած է 18 քաղաքացի

Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին, անհետ կորած է 18 քաղաքացի

Օգոստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված տասը քաղաքացու դի)։

ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 171 հրշեջ-փրկարար, 6 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 2 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը (համապատասխանաբար` 44 և 40 փրկարարներով), Ռուս-հայկական կենտրոնից՝ 2 փրկարար և 1 հրշեջ տեխնիկա, 30 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 102 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 10 տրակտոր, 16 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 3 բրիգադ, 1 դի տեղափոխող ավտոմեքենա և 2 ավտոկռունկ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)
2․ Մարատ Շահբազյան
3․ Սիրարփի Խաչատրյան
4․ Մարիամ Խաչատրյան
5․ Հարութ Գարաքյան
6․ Գագիկ Կարապետյան
7․ Արտավազդ Հայրապետյան
8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)
9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)
10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)
11․ Վանիկ Ամիրխանյան
12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)
13․ Արամ Հարությունյան
14․ Դավիթ Մխիթարյան
15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)
16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)
17․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)
18․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։