Մեկ օրում աշխատանքից ազատվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը եւ նույն օրը այդ պաշտոնում նշանակվեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրը՝ Տիգրան Համբարձումյանը: Նորանշանակ պետը միանգամից անցավ կադրային ջարդի: Այս մասին հայտարարում են աշխատակիցները, ու շեշտում՝ ազատվել են քաղաքական հայացքների պատճառով: Նրանցից ոմանք իրավունքները վերականգնելու համար դիմել են դատարան:
Իշխանության գործելաոճը քննադատող անձինք թիրախավորվում են հետհեղափոխական Հայանտառում՝ ասում է Արշակ Հովհաննիսյանը: Նրանց պարտադրում են, որ լքեն զբաղեցրած պաշտոնները: Նա հավաստում է՝ իրեն ազատեցին աշխատանքից, որովհետեւ դաշնակցական է: Որեւէ նկատողություն չի ունեցել, զգուշացում՝ նույնպես:
Նույն պատկերը նաեւ Ապարանում է. «Հայանտառում» իշխող թիմի նշանակած պաշտոնյաների անունները պարբերաբար ի հայտ են գալիս քրեական տարբեր պատմություններում: Հունիսի 18-ի կրակոցների զոհերի հարազատները չեն բացառում, որ հանցագործության հետ կարող է կապ ունենալ նաեւ Հայանտառի Արագածոտնի մասնաճյուղի տնօրեն Հայկ Գալստյանը.
«Հայանտառի» տարբեր մասնաճյուղերում աշխատանքից ազատված 7 աշխատակիցներ դիմել են աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ:
Տավուշի անտառտնտեսությունների ՔՊ-ական պշտոնյաները նույնպես աչքի ընկան նմանատիպ վարքով. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենի մասնակցությամբ ավտովթարից երկու մարդ մահացավ: Նրա հանդեպ, սակայն, քրեական գործ չհարուցվեց եւ շարունակեց պաշտոնավարել:
Սիսիանի նախկին անտառապետն ասում է՝ կլանային գործելաոճը վնասում է Հայանտառի բնականոն աշխատանքը: Նախկին աշխատակիցները մտադիր են պայքարել դատական կարգով մինչեւ վերականգնեն իրենց աշխատանքը:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։