կարևոր
1162 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-15 21:07

«Սուրմալու» առևտրի կենտրոնում անվտանգության տարրական նորմերը համակարգված չեն ապահովվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ այս պահը օպերատիվ շտաբ չի ստեղծվել.  տուժածների հարազատներն անձամբ են փնտրում հարազատներին: «Սուրմալու» տոնավաճառում պայթյունից հետո անվտանգության նորմերը պատշաճ չեն պահպանվում:

Ոստիկանների տարածքը չեն սահմանազատել, երթեւեկը չեն սահմանափակել՝ նկատում է ընդդիմադիր պատգամավորն ու ասում՝ իշխանությունները տարված էին սեփական քարոզչությամբ:

Ողբերգությունը եւ հետեւանքների վերացման աշխատանքները Տիգրան Աբրահամյանին հիշեցնում են 44-օրյա պատերազմը կազմակերպչական, կառավարման եւ մարդկային ռեսուրսների ներգրավման առումով: Պետք է շտաբ ձեւավորվեր, որի միջոցով կկարգավորեր կամավորների հնարավոր ներգրավումը:

Գեղամ Մանուկյանը նկատում է՝ անգամ կոչ, հաղորդագրություն չեղավ, թե քաղաքացիները ինչպես պետք է վարվեն թունավոր ծխի հետեւանքներից խուսափելու համար:

Ստեղծված բարձիթողի վիճակի մասին իշխող թիմը խուսափեց դիրքորոշում հայտնել. Քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշ պատգամավորների հետ կապ հաստատելու մեր փորձերն անպատասխան մնացին:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։