կարևոր
790 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-15 21:04

Փլատակների տակից հայտնաբերվեց ևս մեկ դի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վանիկ Կարապետյանը, անհետ կորած երկու քույրերի հարազատ է: Ասում է՝ փլատակների տակ մնացած քրոջ ձայնը լսել է, նրանց դեպքի վայրում տեսնողներ են եղել: Զայրույթը մի կերպ է զսպում՝  տեխնիկան աշխատել է այն ժամանակ, երբ պաշտոնյաներն են եղել դեպքի վայրում:

Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով անհետ կորած քաղաքացիների հարազատները դժգոհ են որոնողական աշխատանքնեից, ողջ գիշեր այնտեղ են եղել, փաստում են՝ մեկ տեխնիկա է աշխատել:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուկչյանը հակադարձում է՝ փրկարար ծառայության տնօրենը ամբողջ գիշեր դեպքի վայրում է եղել, ինքը՝ մինչեւ ուշ գիշեր: Տեխնիկան հերթափոխ է գնացել, հետո համալրվել է: Տարածությունը թույլ չի տալիս շատ տեխնիկա կիրառել:

Արտակարգ իրավիճակների փոխնախարարը եւս հերքում է՝ նախարարության որոնողափրկարարական բոլոր ստորաբաժանումներ գիշերը ակտիվ աշխատել են:

ԱԻՆ նախարարի ծխահարվելու մասին իշխանական մամուլի տեղեկությանը անհետ կորածի հարազատն այսպես է արձագանքում.

Պայթած շենքում Սուսաննան էլ խանութ ուներ. հեռախոսազանգով է իմացել, որ խանութը մոխրի է վերածվել, ամուսինն է եղել դեպքի վայրում, մազից է փրկվել: Ասում է՝ իրենք չեն իմացել, որ շենքի ներսում ճայթուկների պահեստ է եղել:

Քաղաքաշինության, տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, վերջին անգամ անցած տարվա մարտին է Սուրմալու տոնավաճառում եղել, բազմաթիվ խախտումներ արձանագրել. սակայն հետո վերստուգում չի արել: Խախտումների հետքով չի գնացել անգամ երբ արձանագրել է, որ օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված եղել հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով, կամ, օրինակ, հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը չեն գտնվել սարքին վիճակում:

Մանրամասները՝ Լիա Սարգսյանի տեսանյութում։