կարևոր
1606 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-15 16:43

Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուշադրություն


Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 15-18-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։


Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 15-18-ին սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում օգոստոսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով:

Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +24, ցերեկը՝ +40, երեկոյան՝ +33 աստիճան տաքություն: