կարևոր
1462 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-15 16:26

Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարար

Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարար

Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է, փրկարարները վերացնում են հնարավոր ռիսկերը, նոր աշխատանքներ իրականացնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը:

«Բոլորիս համար էլ պարզ է, որ ինչքան ժամանակը երկարեց, այդքան մարդկանց ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյանում է: Փրկարարական աշխատանքները չեն դադարում, հաշվի են առնվում ռիսկերը, անվտանգության կանոնները, պետք է վերացնենք ռիսկերը, որ կարողանանք աշխատել: Շինության փլուզման վտանգ կա՝ երկաթբետոնե կոնստրուկցիաներ կան կախված, դրանք պետք է հեռացնենք, նոր կարողանանք փրկարարական աշխատանքներ իրականացնել: Բացի դրանից, տրակտորի աշխատելուց հնարավոր է դիակներ վնասվեն: Փորձում ենք խուսափել նման դեպքերից»,- ասաց Վարդազարյանը:

Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալի խոսքով՝ ներկայումս  փրկարարական աշխատանքներին ներգրավված է 150 փրկարար ծառայող, 102 կամավոր Հայկական կարմիր խաչ ընկերությունից և 15 կամավոր «ՈՄԱ» կազմակերպությունից: