կարևոր
994 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-15 10:38

«Սուրմալու»-ում փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, 21 տրանսպորտային միջոց

«Սուրմալու»-ում փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, 21 տրանսպորտային միջոց

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

Որոնողա-փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաեւ հրդեհի մասշտաբների մեծությամբ։