կարևոր
796 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-13 21:48

Վերջին ամիսներին օդում փոշու բաղադրությունը գերազանցել է թույլատրելիի շեմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամառվա շոգին, երբ պատուհանից հով քամի ենք ակնկալում, դրա փոխարեն հաճախ քաղաքում թափառող փոշին է տուն ներխուժում:  Մասնագետներն ահազանգում են՝ վերջին ամիսներին օդում փոշու բաղադրությունը գերազանցել է թույլատրելի շեմը:

Շինհրապարակի հողե բլրակներին երբ հանդիպում է երեկոյան քամին՝ փոշին պատրաստ է: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթարինգի կենտրոնը 5 դիտակետ է տեղադրել, որտեղից բերված նմուշները հենց այս լաբորատորիայում են ուսումնասիրվում:

Օդերեւութաբանները պարզել են՝ մեր շնչած օդի մեջ նորմայից շատ նաեւ ազոտի երկօքսիդ կա, ինչը  պակաս վտանգավոր չէ:

Մեզ հաճախ հանդիպող փոշին, մասանագետների հավաստմամբ, հիմնականում 2 տեսակի է: Մի մասը շինհրապարակ  դարձած մայրաքաղաքից է, մյուսը՝ հարակից տարածքներում գործող քարի ու ավազի բաց հանքերից:

Քաղաքում օդի աղտոտվածության պատճառներից է կանաչ տարածքների սակավությունը, կամ ինչպես Ինգա Զարաֆյանն է նշում՝ բացակայությունը: Մասնագետի խոսքով՝ ծառերը որոշակիորեն կմեղմացնեին օդի աղտոտվածությունը:

Շինհրապարակներում էլ խաճախ աշխատանքն իրականացնելու նորմերը չեն պահպանվում:

Աղտոտվածության համաշխարհային ինդեքսում Երեւանը 17-րդ տեղում է: Այն դեպքում, ոչ քաղաքի շատ հատվածներում օդի մաքրությունը պարզող դիտակետեր չկան: Անհարժեշտ սարքերի սակավության կամ բացակայության պայմաններում չեն նկատվում փոշու մանր մասնիկները, որոնք կարող են արյան մեջ թափանցել: Մինչդեռ, Առողջապահության համաշարհային կազամակերպության վերջին զեկույցի համաձայն, մթնոլորտի քիմիական աղտոտումը եւս քաղցկեղի պատճառ կարող է դառնալ: Օդում տարբեր քիմիական էլեմենտները նպաստում են ինֆարկտի, ծանր ալերգիաների, մաշկի ծերացման ու առողջական այլ խնդիրների առաջացմանն եւ սրացմանը:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։